«Հըզբոլլահ»-ն ավելի քան 100 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը, հայտնել են իսրայելական զինվորականներն ու լրատվամիջոցները: Օդային հարձակման նախազգուշացումը հնչել է Գալիլեայի բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Սաֆեդ և Տիբերիա քաղաքներում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին, պարզաբանում է, որ Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ արձակվել է առնվազն հարյուր հրթիռ։ Սա «Հըզբոլլահ»-ի կողմից իրականացված ամենախոշոր հարձակումներից մեկն է 2023 թվականի հոկտեմբերին «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման դեմ Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր։

Իսրայելական բանակի տվյալներով՝ Լիբանանից արձակված շուրջ 90 հրթիռ հատել է երկրի օդային տարածքը, մի քանիսը որսացել են, մնացածն ընկել են մի քանի վայրերում՝ հրդեհների բռնկման պատճառ դառնալով։

Հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Իսրայելի կառավարության խոսնակ Էյլոն Լևին X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը հրթիռներ է որսում երկնքում: