ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովում կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Լուրեր

11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և արտահանման վերահսկողության մասին այս շաբաթ Իտալիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի ժամանակ: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կներկայացնի մի շարք նոր արդյունավետ պատժամիջոցներ և արտահանման հսկողություն՝ ուղղված այն կազմակերպություններին և ցանցերին, որոնք օգնում են Ռուսաստանին պատերազմ մղել Ուկրաինայում:

«Մենք կշարունակենք բարձրացնել ռուսական ռազմական մեքենայի ծախսերը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը:

Միաժամանակ, ըստ Քիրբիի, ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովում կհայտարարի Ուկրաինային աջակցելու քայլերի մասին՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները։ G7-ի ղեկավարները հույս ունեն համաձայնության գալ Կիևին օգնելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո սառեցված ակտիվներից տոկոսային շահույթն օգտագործելու շուրջ: Գաղափարն այն է, որ ստացված շահույթը գրավադրվի մինչև 50 միլիարդ դոլարի վարկերի համար:

Ջոն Քիրբին հայտնել է, որ G7-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին երկկողմ հանդիպում կանցկացնեն, որին հունիսի 13-ին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

Ըստ Վաշինգտոնի՝ G7-ի անդամները կքննարկեն նաև Պեկինի աջակցությունը ռուսական ռազմական արդյունաբերությանը։

«Մենք դեմ կլինենք Չինաստանի ոչ շուկայական քաղաքականությանը, որը վնասակար գլոբալ հետևանքներ է առաջացնում»,- հավելել է Քիրբին։

Ճապոնական NHK-ը հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Քիշիդան նույնպես պատրաստվում է Իտալիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին ներկայացնել արտահանման նոր պատժամիջոցների ներդրման ծրագիր։ Դրանք ուղղված են լինելու այն ընկերությունների, մասնավորապես՝ չինականների դեմ, որոնք աջակցում են ռուսական ներխուժմանն Ուկրաինա՝ մատակարարելով ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմական արդյունաբերության մեջ։

Հունիսի 13-15-ը Իտալիայի հարավում գտնվող Բրինդիզի քաղաքում տեղի կունենա աշխարհի յոթ ամենաարդյունաբերական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) 50-րդ գագաթնաժողովը: