14 տարեկանում ամուսնացել էր, 38-ում՝ սպանվել ամուսնու կողմից. ինչ կփոխի առաջարկվող նոր նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Բոլորը

2016 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքը ցնցեց Մեծամորը։ Արթուր Մելիքսեթյանը Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին ծեծի էր ենթարկել կնոջը․ 38-ամյա Նարինե Դանիելյանը մահացել էր և ամուսինը նրա մարմինը նետել էր ջուրը։ Մեկ տարվա դատաքննությունից հետո Մելիքսեթյանը դատապարտվեց ընդամենը 9 տարվա ազատազրկման։

Արթուրն ու Նարինեն 24 տարվա ամուսիններ էին, ամուսնացել էին, երբ Նարինեն ընդամենը 14 տարեկան էր։ Վաղ ամուսնությունները, ըստ մասնագետների, ընտանեկան բռնության համար նպաստավոր պայմաններ են ստեղծում։ ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառություններով՝ 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:

Ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն օրենքի փոփոխություն է նախաձեռնել, որով առաջարկում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։

Հայաստանում վաղ ամուսնությունների զգալի մասը բաժին է ընկնում եզդիական համայնքին։ Հենց այս օրինաչափությունը հաշվի առնելով է համայնքի ներկայացուցիչ Բաքոյանը Ընտանեկան և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը նախաձեռնել, որի ուսումնասիրման ժամանակ արձանագրվել է՝ խնդիրը շատ մեծ տարածում ունի նաև ՀՀ մարզերում։

Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, կարևորելով փաթեթի ընդունումը, նշեց՝ սա առաջին քայլն է՝ ցույց տալու պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամուսնության տարիքային շեմը վերջին տարիներին բարձրացել է։ 2003-2020 թվականների ընթացքում արձանագրվել է՝ եթե կանայք նախկինում ամուսնանում էին միջինում 24 տարեկանում, ապա 2020 թվականի դրությամբ՝ ամուսնության միջին տարիքն աճել է մինչև 28։

Գործունեության 14 տարիների ընթացքում Կանանց աջակցման կենտրոն են դիմել վաղ ամուսնացած, և այդ ընթացքում հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկված բազմաթիվ կանայք։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ շատ դեպքերում հենց ծնողներն են աղջիկներին ստիպել ամուսնանալ։

Արդյո՞ք օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում կնվազի վաղ ամուսնությունների թիվը, թե՞ ամեն ինչ կմնա զուտ փաստաթղթային մակարդակում։ Հովհաննիսյանի կարծիքով՝ պետական մակարդակով աշխատանք պետք է տանել։

Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի ԱԺ հերթական քառօրյա նիստում վաղը՝ հունիսի 12-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան