ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ծրագրին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցել է Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին: Այն ներառում է նաև պատանդների աստիճանական ազատ արձակում և իսրայելական զորքերի դուրսբերում այդ հատվածից, գրում է Current time-ը։

Բանաձևին օգտին, որը կոչ է անում Իսրայելին ու ՀԱՄԱՍ շարժմանն ընդունել  ծրագիրը «անհապաղ» և «առանց լրացուցիչ պայմանների», քվեարկել են խորհրդի 15 անդամից 14-ը, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։

Հունիսի սկզբին Իսրայելը համաձայնել էր Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրադադարի ծրագրի հիմնական դրույթներին։

Ծրագիրը ներառում է երեք փուլ, որոնցից առաջինը ժամանակավոր զինադադարն է, ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պատանդների ազատ արձակումը և մահացած պատանդների մարմինների փոխանցումը՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Երկրորդ փուլը նախատեսում է պատանդների վերջնական ազատ արձակում, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից։ Եզրափակիչ փուլում ակնկալվում է ԱՄՆ-ի և միջազգային հանրության աջակցությամբ Գազայի հատվածի վերականգնման միջազգային պլանի նախապատրաստում։

Փաստաթղթում նաև վերահաստատվում է Անվտանգության խորհրդի «անդրդվելի հանձնառությունը»՝ աջակցելու անկախ Պաղեստին պետության ծրագրին:

«Այդ առումով ընդգծվում է Գազայի հատվածն Արևմտյան ափի հետ Պաղեստինի ինքնավարության կառավարման ներքո միավորելու կարևորությունը»,- ասվում է բանաձևում։

Դրանում նաև նշվում է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին։ Բանաձևը կոչ է անում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ աջակցել այդ առաջարկին։ Ավելի ուշ խմբավորումը ողջունել է բանաձևի ընդունումը։ Սակայն, ըստ The Guardian-ի, անհասկանալի է մնում՝ արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է իրականացնել հրադադարի ծրագիրը։