Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ-ից ՌԴ-ի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը. Էրդողանը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել այսօր Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։

Թուրքիայի նախագահականը հաղորդում  է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի «վայրագությունները», ԼՂ-ի տարածքների «վերականգնման» ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

«Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից և բարձր է գնահատել հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերակառուցման և վերականգնման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշելով, որ «Իսրայելի ցեղասպան գործողությունները պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում, շարունակվում են, և որ Իսրայելի հանցագործությունները սպառնում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը, նախագահ Էրդողանը ասել է, որ մշտական լուծումը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումն է, և որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դրան հասնելու համար»:

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի Միլլի Մեջլիսում Հյուսիսային Կիպրոսի (ՀԿԹՀ) հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշման առնչությամբ ու ասել է, որ ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարին հրավիրելով Թյուրքական պետությունների կազմակերպության հուլիսին Շուշի կայանալիք գագաթնաժողովին՝ Կիպրոսի գործը ամրացնում է։

Էրդողանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ալիևին Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին հրավիրելու համար։ Նա նշել է, որ Թուրքիան լիարժեք աջակցություն կցուցաբերի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, և որ նշանակալից իրադարձություններ տեղի կունենան «Զրո թափոններ» ծրագրի շրջանակներում, որը գլխավորում է Թուրքիայի Առաջին տիկին Էմինե Էրդողանը։

Հավելենք,որ հանդիպման մասին ավելի վաղ ադրբեջանական կողմն էր հաղորդագրություն տարածել։

Էմմա Չոբանյան