Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը լքել է Նեթանյահուի ռազմական կաբինետը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, որը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմ սկսելուց հետո միացել է արտակարգ ռազմական կաբինետին, հայտարարել է դրանից հեռանալու մասին՝ Գազայի հատվածի հետպատերազմյան ապագայի շուրջ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ տարաձայնությունների պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թել Ավիվում հրավիրված  ասուլիսում Գանցն ասել է, որ սա որոշում է, որն «ընդունել է ծանր սրտով»:

«Ցավոք, պարոն Նեթանյահուն մեզ խանգարում է հասնել իրական հաղթանակի, որը կարդարացներ շարունակվող ցավալի ճգնաժամը»,- ասել է նա։

Միաժամանակ, նա վարչապետին կոչ անելով նշանակել հաջորդ համընդհանուր ընտրությունների օրը, որում ակնկալվում է, որ Գանցը կլինի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Գանցը նաև հայտնել է, որ ոչ միայն ինքը, այլև իր «Ազգային միաբանություն» կուսակցության մյուս անդամները, որոնք ռազմական կաբինետում հինգ մանդատ ունեն, լքում են կառավարությունը։

Սա չի սպառնում Նեթանյահուի կառավարության կայունությանը. 120 տեղանոց Կնեսետում աջակողմյան, ծայրահեղ աջակողմյան և կրոնական կուսակցությունների իշխող կոալիցիան պահպանում է իր 64 ձայների մեծամասնությունը:

«Բենի, այժմ կառավարությունը թողնելու ժամանակը չէ, հիմա ուժերը միավորելու ժամանակն է»,- արձագանքելով Գանցին՝ X-ում գրել է Բենիամին Նեթանյահուն։