Էրդողանի դեմ մինչև մահ պայքարելու խոստում տված Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդի հանդիպումը նախագահի հետ քննադատություններ է առաջացրել

Լուրեր

23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական İYİ (Լավ) կուսակցության նախկին առաջնորդ Մերալ Աքշեները չորեքշաբթի Անկարայում նախագահական համալիրում անակնկալ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը ենթադրություններ և քննադատություններ է առաջացրել, գրում է Turkish Minute-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ İYİ-ի ղեկավար Աքշեներին ապրիլի վերջին փոխարինեց կուսակցության խմբի փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն:

Ո՛չ Էրդողանը, ո՛չ Աքշեները հանդիպումից հետո հայտարարություն չեն տարածել, միայն լուսանկարվել են մամուլի համար։

Դերվիշօղլուն, սակայն, Halk TV-ի ուղիղ եթերում ասել է, որ Աքշեները զանգահարել է իրեն այն բանից հետո, երբ հանդիպել է նախագահի հետ և ասել, որ իրենք ընդհանուր առմամբ խոսել են Թուրքիայի մասին՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել հանդիպման «մասնավոր» բնույթի պատճառով։

CNN Türk-ի Անկարայի ներկայացուցիչ Դիջլե Ջանովան նույնպես լուրեր է տարածել İYİ կուսակցության կենտրոնակայանից՝ ասելով, որ կուսակցությունը նախապես տեղեկացված չի եղել հանդիպման մասին։ Աքշեներին հանդիպման համար քննադատել են İYİ կուսակցության որոշ անդամներ։ Քոջաելիից պատգամավոր Լյութֆու Թյուրքանը, նկատի ունենալով Աքշեներին, ասել է, որ «մրցավազքի ավարտից հետո վազող ձիերի համար մեդալներ չկան»:

Աքշեների՝ «Էրդողանի դեմ մինչև մահ պայքարելու» խոստման տեսանյութը, որը նա արել էր երեք տարի առաջ İYİ կուսակցության խմբի հանդիպման ժամանակ, վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում։ Շատերը գործչին մեղադրում են խոստումը չկատարելու և իր դիրքորոշումը մեղմացնելու մեջ՝ անձնական շահի համար։

«Նույնիսկ եթե ես մեռնեմ, նույնիսկ եթե ինձ սպանեն, նույնիսկ եթե ինձ սպառնան։ Ես անազնիվ կլինեի, եթե հրաժարվեի այս պայքարից։ Սրանք թուրք մահմեդական կնոջ խոսքեր են»,- ասում է Աքշեները տեսանյութում:

Լրագրող Ֆաթիհ Ալթայլն իր YouTube-ի ալիքում պնդում է, որ Աքշեները ձգտում է իր որդուն՝ Ֆաթիհ Աքշեներին Էրդողանի կառավարության կողմից դեսպան նշանակել, հնարավոր է՝ Փարիզում։ Կան նաև այլ պնդումներ, մասնավորապես, որ Էրդողանը ցանկանում է, որ Աքշեները ստանձնի ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ղեկավարությունը՝ Աքշեների նախկին քաղաքական տունը, որի ներկայիս նախագահ Դևլեթ Բահչելին իշխող ուժի դաշնակիցն է, սակայն Էրդողանը ցանկանում է խզել իր դաշինքը Բահչելիի հետ։

Որպես İYİ կուսակցության ղեկավար՝ իր նախկին հայտարարություններում Աքշեները հրաժարվել է միանալ Էրդողանի ԱԶԿ-ի հետ դաշինքին:

Որոշներն է ասում են, որ նա Էրդողանի «տրոյական ձին» էր «Վեցյակի սեղան» կոչվող ընդդիմադիր կուսակցությունների դաշինքում, որն անցյալ տարի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էր առաջադրել այն ժամանակվա Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդեմ Էրդողանի։

Էրդողանը 2022 թվականի նոյեմբերին Աքշեներին կոչ էր արել վերանայել իր կուսակցության դիրքորոշումը քաղաքական ասպարեզում։ Նախագահն ասել էր, որ կցանկանար, որ İYİ կուսակցությունը վերափոխվի, հեռանա «Վեցյակի սեղանից» և դրսևորի ազգի շահերին համապատասխան պահվածք։ Աքշեները մերժել էր Էրդողանի կոչը՝ ասելով, որ ինքը չի նստում մոլախաղերի սեղանի շուրջ, որտեղ կարող են կործանել երկրի ապագան։

Էմմա Չոբանյան