Ընդդիմությունը կփորձի բախում ստանալ, որ տուն գնալը արդարացնի․ մի խումբ կփորձի անկարգություններ հրահրել․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
Բոլորը

Ընդդիմադիր շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ ՔՊ-ի ներսից իրենց ասում են՝ ճնշումն ուժեղացնի ընդդիմությունը, որ կարողանան միանալ Սրբազանի շարժմանը։ ՔՊ-ում տեղյա՞կ են, թե հատկապես որ պատգամավորներն են այս ուղերձները տվել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում հերքում է այս տեղեկությունը․ «Ես հասկանում եմ, որ պետք է աջակիցներին ոգևորել, բայց ոչ ստելու ճանապարհով։ Ըստ իս, դա ազնիվ չէ»։ Իշխանական պատգամավորը վստահ է, որ ՔՊ-ում վարչապետի իմպիչմենտի օրակարգը չունի աջակիցներ և պատգամավորներից որևէ մեկի աջակցությունը փողոցի շարժումը չի ստանա․

Հունիսի 9-ին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հրավիրել է հանրահավաք։ Այդ օրը կլրանա Երևանյան ընդդիմաիդր պայքարի մեկ ամիսը։ Բագրատ Գալստանյանը վստահ է՝ հունիսի 9-ին մայրաքաղաքում կայանալիք հանրահավաքն առանցքային է լինելու։ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ասել է․ «Կարևոր է, որ այդ հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ թե ինչու է դա կարևոր, ես տեղում կտեղեկացնեմ։ Կլինի նախապատրաստություն մեր հաջորդ քայլին, և հույս ունեմ՝ հաղթական քայլի։ Մայիսի 26-ից հետո սկսվեց երրորդ ու վճռական փուլը, երբ գնում էինք պետական հիմնարկներով ու արձանագրում՝ այդ մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև թշնամի են։ Մենք արձանագրել ենք, որ դրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քմահաճույքներին»։

«Ընդդիմությունը կփորձի բախում ստանալ, որ իր տուն գնալը արդարացնի, կարծում եմ մի խումբ կփորձի անկարգություններ հրահրել։ Գալստանյանը «վճռական», «հաղթական» բառեր օգտագործեց, ինքն էր 1 ժամ տվել հրաժարականի, ևս 15 րոպե ավելացրեց։ Այս ամենին վերաբերվում եմ նույնքան լրջությամբ։ Գալստանյանը բացահայտ ասաց, որ թիրախավորում են ՀՀ անվտանգային կառույցները, սա ռադիկալ խմբերի ոտնձգությունն է»,- ասում է Ծովինար Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան