Ադրբեջանն ու Ղազախստանը ռազմական ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
Բոլորը

Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը Բաքվում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, կարևորել համագործակցության զարգացումը ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշելով նման այցելությունների և ռազմական համագործակցության առանձնահատուկ նշանակությունը, որը նպաստում է երկու երկրների բանակների հետագա ամրապնդմանը, Ղազախստանի պաշտպանության նախարարը Հասանովին հրավիրել է «Բարձրաստիճան դիտորդի օրվա» միջոցառումներին այս տարվա հուլիսին Ակտաու քաղաքում անցկացվող «Բիրլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում։

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է նաև երկու երկրների զինվորականների մասնագիտական ​​մակարդակի հետագա բարձրացման նպատակով համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը։

Բանակցություններին մասնակցել է նաև Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիմ Բայելը, մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։