Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանում «Միր» քարտերը սկսել են գործել. կողմերը բանակցում են նաև ՌԴ հյուպատոսությունների բացման շուրջ

Լուրեր

11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

Մոսկվան և Բաքուն բանակցում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների բացման շուրջ, Ռուսաստանը հույս ունի այս հարցում հաջողության հասնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլիներ Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Մենք հիմա ադրբեջանցի ընկերների հետ այդ խոսակցությունը տանում ենք, հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,- ասել է Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում։

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով hանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում էր Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ապավինում է Բաքվի աջակցությանը։

Գալուզինը նաև հայտարարել է, որ Ադրբեջանում աստիճանաբար հասանելի են դառնում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը։

«ՎՏԲ բանկի բանկոմատներից արդեն կարելի է  մանաթ հանել ձեր «Միր» քարտից»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը երախտապարտ է Ադրբեջանին այս մոտեցման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացմանը։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Գալուզինը նշել է, որ Մոսկվան «հետևողականորեն ելնում է նրանից, որ կարգավորման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների համաձայնությունների համալիրն է, որը նախատեսում է խաղաղության պայմանագրի ստորագրում, տարածաշրջանում սեփականության հարցի լուծում, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, սահմանի սահմանազատում և սահմանագծում»։

«Այս ամենին Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է, պատրաստ է դա շարունակել տարածաշրջանում մեր գործընկերների ու հարևանների հետ, ես նկատի ունեմ Թուրքիային»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։