Առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու. Ալիև

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, կարող եմ ասել, որ մենք կարծում ենք` մի քանի բաց հարցեր դեռ մնում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ժամանակ։

«Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է, որը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է դադարեցնել Հայաստանի անհիմն տարածքային պահանջները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Ալիևը`նշելով, թե «անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը մնա անփոփոխ»:

«2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը մոտ է ինքնասպանության: Հետևաբար, նրանք պետք է փոխեն իրենց գաղափարախոսությունը, հասարակության տրամադրությունները: Նրանք պետք է ամբողջությամբ հրաժարվեն ռևանշիզմի գաղափարներից: Եվ մենք տեսնում ենք, որ նման գաղափարներ կան ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլև իշխանության մեջ»,- նշել  է Ադրբեջանի նախագահը։

Այնուհետև նա կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից։

«Իհարկե, մենք դա արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը չեղարկելու համար։ Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Մնում է, որ այն դե յուրե չեղարկվի՝ օրինական ճանապարհով, և սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը։ Եթե Հայաստանը նախընտրում է պահպանել Մինսկի խումբը, ապա մեր նկատմամբ նրանց տարածքային պահանջները շարունակվում են»,- ասել է Ալիևը։