Վահագն Խաչատուրյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով նախարարին Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն համար Արարատ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:

Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափելով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»:

Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ: