Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է ռազմաճակատի մի շարք ուղղություններով լարված իրավիճակի մասին
Քաղաքականություն
06.06.2024 | 18:42Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր վերջին օպերատիվ զեկույցում հայտնում է մի քանի ուղղություններով բարդ իրավիճակի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ լարված իրավիճակ է Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Նովոալեքսանդրովկայի, Կալինովոեի, Եվգենիևկայի, Սոկոլի, Նովոսելովկա Պերվայայի և Յասնոբրոդովկայի շրջաններում։
Կուպյանսկի ուղղությամբ ռուսական զորքերը հարձակվում են Դրուժելյուբովկայի շրջանում, լարված իրավիճակ է նաև Կուրախովսկի ուղղությամբ, որտեղ բախումները շարունակվում են Պարասկովեևկա և Կրասնոգորովկա շրջաններում։
Ուկրաինայի ԳՇ-ն նշում է, որ Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերը վերջին օրվա ընթացքում ցամաքային հարձակման փորձ չեն ձեռնարկել, սակայն մի շարք օդային հարվածներ են հասցրել։