Գազայում ՄԱԿ-ի դպրոցի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գազայի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի hովանու ներքո գործող դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի։ Այս մասին CNN-ին հայտնել է Գազայի առողջապահության նախարարության խոսնակը։

Դպրոցը, որը ղեկավարվում է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) կողմից, հարվածի պահին տեղահանվածներին տեղավորել է փախստականների Նուսեյրաթ ճամբարում։

Իսրայելական բանակը հաստատել է ավիահարվածի փաստը, ինչպես նաև այն, որ թիրախը եղել է դպրոցի ներսում գործող ՀԱՄԱՍ-ի շենքը:

Ըստ Իսրայելի բանակի՝ «բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նվազագույնի հասցվի չներգրավվածներին վնասելու վտանգը»։

UNRWA-ը նշում է, որ Նուսեյրաթ փախստականների ճամբարի դպրոցը, «հնարավոր է, մի քանի անգամ հարվածի է ենթարկվել» Իսրայելի կողմից։ UNRWA-ի հաղորդակցության գծով տնօրենը CNN-ին ասել է, որ չի կարող հաստատել իսրայելական տեղելությունները, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դպրոցն օգտագործել են որպես բազա։

«Մենք հիշեցնում ենք հակամարտող բոլոր կողմերին, որ դպրոցները և ՄԱԿ-ի այլ տարածքները երբեք չպետք է օգտագործվեն ռազմական կամ մարտական ​​նպատակներով»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ «ՄԱԿ-ի օբյեկտները պետք է մշտապես պաշտպանված լինեն»: