Բայդենը ժամանակավոր արգելել է Մեքսիկայից ապօրինի միգրանտներին ապաստան տրամադրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել, որն ուղղված է Մեքսիկայից միգրատների թիվը կրճատելուն։ Վերջին տարիներին նրանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բայդենը նշել է, որ մարդկանց, որոնք անօրինական հատում են ԱՄՆ սահմանը, կարգելվի ապաստան խնդրել, բայց դա կտևի միայն այնքան ժամանակ, քանի դեռ հարավային սահմանը «ծանրաբեռնված» է։

Ըստ Սպիտակ տան վարչակազմի՝ սահմանափակումը կհեշտացնի ներգաղթի ծառայության պաշտոնյաների կողմից ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվողներին երկրից հեռացնելու գործընթացը։

«Սա Արդարադատության նախարարությանը հնարավորություն կտա ավելի արագ դիտարկել գործերը, իսկ ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա ավելի արագ վտարել այն անձանց, որոնք օրինական հիմքեր չունեն Միացյալ Նահանգներում գտնվելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Սպիտակ տունը որևէ թիվ չի նշում, սակայն Reuters-ը, վկայակոչելով վարչակազմի անանուն աղբյուրին, գրում է, որ արգելող միջոցներ կկիրառվեն, եթե շաբաթվա ընթացքում սահմանին օրական ավելի քան 2500 մարդ ձերբակալվի։ Այս միջոցները կվերացվեն, երբ սահմանին ամենօրյա բերման ենթարկվածների թիվը նվազի՝ հասնելով 1500-ից։

Սպիտակ տան ներկայացուցիչները վստահեցնում են, որ սահմանափակումը կրելու է ժամանակավոր բնույթ։