Ադրբեջանում բռնաճնշումների նոր էջ է բացվել․ ադրբեջանցի իրավապաշտպանները դիմում են միջազգային հանրությանը

Լուրեր

23.02.2026 | 14:18
86-ամյա Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած
23.02.2026 | 14:16
Եվրոբասկետ-2029․ Հայաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակը
23.02.2026 | 14:10
Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը. Զելենսկի
23.02.2026 | 14:03
Սա նշանակում է բարձ մակարդակի կոռուպցիա. Հոկտանյանը` ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթվի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 13:55
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ երեքը
23.02.2026 | 13:46
Ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում
23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
23.02.2026 | 13:20
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
23.02.2026 | 13:14
Բուժաշխատողները բողոքում են․ ակցիա՝ ապահովագրական համակարգի բացերի շուրջ ԱԺ լսումներ անցկացնելու պահանջով
23.02.2026 | 13:03
Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 
23.02.2026 | 12:50
Հայտնի է Թրամփի կալվածքի մոտ սպանված զինված տղամարդու ինքնությունը
23.02.2026 | 12:45
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրասիական լիգան
23.02.2026 | 12:34
Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է
23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
Բոլորը

Ադրբեջանական «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում բռնաճնշումների նոր էջ է բացվել, որը մերժում է քաղաքացիական տարրական իրավունքները և ազատությունները։ Նշվում է, որ «ավելացել են քաղաքականորեն մոտիվացված քրեական հետապնդումները, ուժային կառույցների կողմից լայն տարածում են գտել հոգեկան և ֆիզիկական բռնությունները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը, նվաստացնող պահվածքը»։

Իրավապաշտպպանները ցավում են, որ Սահմանադրության շրջանակում ժողովրդավարական կարգը երաշխավորված չէ, մի կողմ է նետվել օրինական պետության մոդելը, որն ապահովում է օրենքների գերակայությունը՝ որպես հասարակության կամքի արտահայտում, ինչպես նաև խախտվում է խոսքի, կարծիքի, մամուլի և տեղեկատվության, հավաքների ազատության իրավունքը։

«Պաշտպանության գիծը» նշում է, որ իշխանության գլխավոր քննադատներից «3-րդ Հանրապետություն» հարթակի ղեկավար Ակիֆ Գուրբանովը 2024 թվականի մարտի 6-ին կալանավորվել է անօրինական պատճառներով և նրա նկատմամբ ապօրինի ճնշումներ ու սպառնալիքներ են կիրառվում։

«Կազմակերպությունը խստորեն դատապարտում է իշխող շրջանակների ռեպրեսիվ գործողությունները, կոչ է անում կառավարությանը՝ քաղաքականությունը վարել Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի ոգով և պահանջում անհապաղ ազատ արձակել Ակիֆ Գուրբանովին և շուրջ 300 քաղբանտարկյալներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավապաշտպանները դիմում են նաև ադրբեջանական հասարակությանը, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին, անկախ լրատվության միջոցներին, Բաքվում արևմտյան և եվրոպական երկրների դեսպանատներին՝ ջանքեր գործադրելու՝ դադարեցնել քաղբանտարկյալների նկատմամբ անօրինական գործողություններն ու ճնշումները։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները,այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպը, կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել բռնաճնշումներն ու բոլորին ազատ արձակել։ Ապրիլի 25-ին էլ Եվրախոհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն էլ օրերս հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան