Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Կիևը կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն

Լուրեր

02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
02.06.2026 | 21:00
Նախընտրական բանավեճ Հանրայինում, օր 2․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 20:50
Թուրքիան ծրագրում է էներգետիկ միջանցք ստեղծել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիան Եվրոպա հասցնելու համար
Բոլորը

Time ամսագիրը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի սղագրությունը, որն անցկացվել է մայիսի 28-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ նրան հարցրել են. «Ինչպիսի՞ն է վերջնախաղն Ուկրաինայում և ինչպիսի՞ տեսք կունենա խաղաղությունն այնտեղ»:

«Խաղաղությունը կլինի երաշխիքի տեսքով, որ Ռուսաստանը երբեք, երբեք, երբեք, երբեք [չորս անգամ կրկնել է] չի օկուպացնի Ուկրաինան։ Ահա թե ինչ տեսք ունի խաղաղությունը։ Եվ դա չի նշանակում ՆԱՏՕ, որ նրանք կլինեն ՆԱՏՕ-ի մաս։ Սա նշանակում է, որ մենք նրանց հետ, ինչպես մյուս երկրների հետ, այնպիսի հարաբերություններ ունենք, որ զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել ապագայում»,- պատասխանել է Բայդենը։

«Հենց ես եմ եղել այն մարդը, ով ասել է, որ պատրաստ չէ աջակցել Ուկրաինայի ՆԱՏՕ-ացումը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

«ՆԱՏՕ-ացում» ասելով՝ նա նկատի ունի ՆԱՏՕ-ին Կիևի լիիրավ անդամակցությունը։

Հարցազրույցի մեկ այլ հատվածում նա քննարկում է Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ացումը, որը տեղի ունեցավ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Ուկրաինան երկար ժամանակ ձգտում էր անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն դա հանդիպեց դաշինքի մյուս անդամների որոշակի դիմադրությանը:

Անցյալ ամառ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվեց կոմյունիկե, որը մեծապես հիասթափեցրեց Ուկրաինայի ղեկավարությանը։

«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Մենք ի վիճակի կլինենք Ուկրաինային անդամակցության հրավեր ուղարկել, երբ անդամ երկրները գան համաձայնության և երբ պայմանները բավարարվեն»,- ասվում է փաստաթղթում:

Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին պատերազմի նախապատրաստման ժամանակ վերջնագիր ներկայացրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որում պահանջում էր երաշխիքներ, որ Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը, երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ռուս պաշտոնյաները երբեմն հայտարարում են, որ չեն հրաժարվում այս պահանջից: