Վրաստանի վարչապետը Գերմանիայի դեսպանին մեղադրել է շահարկումների մեջ

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրում Գերմանիայի դեսպանին մեղադրել է շահարկումների մեջ, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։

«Շատ տխուր է, երբ Գերմանիայի դեսպանը, այն անձը, ում անվանում են Գերմանիայի դեսպան, չի դադարեցնում շահարկումները։ Բոլորդ հիշում եք, որ ժամանակին նա ներգրավված է եղել «Լելո»-ի նախընտրական գործունեությանը, նրանք մեկնել են Բոլնիսի, որտեղ համատեղ մասնակցել են քաղաքական կոնկրետ միջոցառման։ Մենք տեսանք, որ որոշ հեռուստաալիքներ օգտագործեցին Գերմանիայի դեսպանի հայտարարությունը ապատեղեկատվություն տարածելու համար, այն ներկայացրեցին, թե, իբր, Գերմանիայի կանցլերը խոսում է Վրաստանում տիրող իրավիճակի մասին, մինչդեռ, եթե չեմ սխալվում, նա խոսում էր Գերմանիայում 5 տարի առաջ տեղի ունեցած սպանության մասին։ Շատ տխուր է, երբ նախ Գերմանիայի դեսպանն է միտումնավոր ապատեղեկատվության աղբյուր տրամադրում կոնկրետ լրատվամիջոցներին, իսկ հետո լրատվամիջոցներն օգտվում են դրանից։ Սա տխուր իրադարձություն է, թեև սա մեր խնդիրը չէ, սա գերմանական պետության խնդիրն է, երբ նրա դեսպանը, պաշտոնական ներկայացուցիչն առանձնանում է նման անլուրջ արարքներով»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Ըստ վրացական հեռուստաալիքի հրապարակման՝ կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է բռնությունը Գերմանիայում, որի մասին նա մայիսի 3-ին հայտարարել է. «Քաղաքական դրտապատճառներով թշնամանքն ու հարձակումներն ուժեղանում են, մենք անհանդուրժող ենք ատելության և բռնության նկատմամբ։ Մարդկանց մեծ մասն արժանի է, և նրանց ձայնը պետք է լսելի լինի»:

Շոլցի հայտարարությունը X սոցիալական հարթակում տարածել է նաև Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը՝ չնշելով, որ կանցլերի մեջբերումը վերաբերում է Գերմանիային։