ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ԱԹՍ արտադրողների դեմ

Լուրեր

11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական չորս կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մշակման, արտադրության և բաշխման հետ։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Ըստ գերատեսչության՝ Իրանն այդ զենքերը մատակարարում է Ռուսաստանին, ինչպես նաև իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և գործընկերներին՝ հակամարտությունները երկարացնելու և տարածաշրջանը ապակայունացնելու համար։

«Այս որոշումներն ընդունվել են իրանական անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության մեջ ներգրավված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների հետ միաժամանակ»,- ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել նախկինում պատժամիջոցների ցանկում ընդգրկված Ռայան Ռոշդ Աֆզար ընկերության հետ կապված չորս իրավաբանական անձինք։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավարի նկատմամբ, որը Իրանի պաշտպանության նախարարության ձեռնարկությունն է և վերահսկում է անօդաչու սարքերի արտադրությունը։