Ռուսական զորքերը հարվածել են Դնեպրին. վիրավորներ և ավերածություններ կան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի 4-ի առավոտյան հարվածել են Դնեպրին, կան վիրավորներ և ավերածություններ, հայտնում են տեղի իշխանությունները։ Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը պնդում է, որ ռուսական բանակի արձակած երկու հրթիռները խոցվել են, իսկ բեկորները վնասել են «քաղաքացիական ենթակառուցվածքը», հրդեհ է բռնկվել, փոխանցում է Current Time-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ պայթյունների և բեկորների անկման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը միջին ծանրության վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։

«Վիրավորվել են տեղի բնակիչներ, նրանց թվում կան երեխաներ։ Մեկ ամսական վիրավոր տղայի վիճակը բավարար է, ամբուլատոր բուժում է ստանում։ 17-ամյա տղան հիվանդանոցում է, նրա վիճակը միջին ծանրության է։ Տուժել են նաև 68-ամյա տղամարդ և երեք կին՝ 32, 36 և 56 տարեկան»,- մանրամասնել է Լիսակը։

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս մեկ վիրավորի մասին․ 37-ամյա տղամարդը հոսպիտալացվել է։

Վնասվել են նաև մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են մասնավոր տների, բազմահարկ շենքերի ու հիվանդանոցի ապակիներ, հավելել է Լիսակը։