Թուրքիայի ոստիկանությունն ադրբեջանական SOCAR-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի 13 մասնակցի է ձերբակալել

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը նախօրեին ռեյդեր է իրականացրել մի քանի բնակարաններում և ձերբակալել ադրբեջանական նավթագազային պետական SOCAR ընկերության Ստամբուլի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս մասին հայտնում է «Հազար երիտասարդներ Պաղեստինի համար» խումբը X-ում գրառմամբ։

«Մեր ընկերներից 13-ը ձերբակալվել են, քանի որ նրանք անցել են Պաղեստինի կողմը՝ ասելով, որ Գազային հարվածող ինքնաթիռների վառելիքը չպետք է տեղափոխվի մեր երկրից։ Էրդողան, թեև միակ իրական աջակցությունը, որ կարող եք տալ Պաղեստինին, դա օկուպանտին մեկուսացնելն է և այս արյունալի առևտրին վերջ տալը, սակայն մեր նավահանգիստներից նավթը դեռևս հոսում է սիոնիստներին»,- ասվում է գրառման մեջ։

Ի սկզբանե ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 10 մասնակցի, այնուհետև ձերբակալվածների թիվը հասել է 13-ի։

Խումբը մայիսի 31-ին բողոքի ցույց էր անցկացրել ադրբեջանական SOCAR  ընկերության Ստամբուլի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել նավթի մատակարարումները Իսրայել։

Ցուցարարները կարմիր ներկ էին լցրել գրասենյակի շենքի մուտքի մոտ՝ վանկարկելով «Մենք թույլ չենք տա այս հողերի ռեսուրսներով աջակցել ցեղասպանությանը»:

Խմբի անդամներն այսօր ևս պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել։

Էմմա Չոբանյան