Մեքսիկան առաջին անգամ կին նախագահ կունենա

Լուրեր

14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
Բոլորը

Մեքսիկայի իշխող կոալիցիայի թեկնածու Կլաուդիա Շեյնբաումը վստահ հաղթանակ է տարել երկրի նախագահական ընտրություններում։ Շեյնբաումը, որը նախկինում զբաղեցրել է Մեխիկոյի քաղաքապետի պաշտոնը, ստացել է ընտրողների ձայների 58,3-ից մինչև 60,7 տոկոսը, նախնական հաշվարկներով, հունիսի 3-ին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Այն, որ Մեքսիկայի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Ազգային վերածննդի շարժում» (MORENA) կուսակցության ներկայացուցիչը հաղթելու է այս ընտրություններում, վկայում էին նաև exit poll-ի արդյունքները։

Ըստ նույն նախնական հաշվարկների՝ Շեյնբաումի գլխավոր հակառակորդի՝ «Ուժ և սիրտ Մեքսիկայի համար» աջակողմյան կուսակցությունների դաշինքից նախկին սենատոր Սոչիտլ Գալվեսի օգտին քվեարկել է ընտրողների 26,6-ից 28,6 տոկոսը։

Երրորդ ամենահայտնի թեկնածուն՝ Խորխե Ալվարես Մեյնսը «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից, չի ապահովել այնպիսի աջակցություն, որը նրան հնարավորություն կտար հետագա առճակատման: Մեքսիկայի ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները ցույց են տվել, որ Շեյնբաումը ստացել է ձայների 60 տոկոսը՝ քվեաթերթիկների երկու տոկոսը հաշվելուց հետո:

Համընդհանուր ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։