«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։ Նամակը ներկայացնում ենք ստորև․

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաեւ՝ Ընկերություն/ աշխատակիցները:

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետեւանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետեւանքով մենք չենք կարողանում կատարել աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, գտնվում ենք պարապուրդում, որոշ անձանց հետ արդեն իսկ խզվել են աշխատանքային պայմանագրերը՝ պայմանավորված հանքը փակելու հետեւանքով այն շահագործելու անհնարինությամբ, տեւական ժամանակ աշխատավարձ չենք ստանում, մի մասն էլ երկու երրորդի չափով է ստանում, ըստ էության մենք զրկվել ենք ապրուստը վաստակելու մեր իրավունքից:

Նշված խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես մեր՝ Ընկերության աշխատակիցների, այնպես էլ Ընկերության ղեկավար անձանց կողմից: Դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Վայոց Ձորի մարզային վարչություն /այսուհետ՝ նաեւ Ոստիկանություն/, որպեսզի միջոցներ ձեռնարկեն նշված անօրինական գործողությունները դադարեցնելու ուղությամբ, մինչդեռ Ոստիկանությունը որեւէ միջոց չի ձեռնարկել: Ավելին՝ Ընկերությունը դեռեւս սույն թվականի հուլիսի 26-ին քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիակնություն, սակայն մինչ օրս Ոստիկանությունը որեւէ գործողություն չի իրականացրել, մինչդեռ պարտավոր էր հանցագործության մասին հաղորդումը քննարկեր եւ լուծեր անհապաղ եւ կա´մ քրեական գործ հարուցելու մասին, կա´մ քրեական գործ հարուցելը մերժելու մասին կա´մ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում կայացներ:

Բացի այդ սույնով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին Ընկերության ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները (այդ թվում կին մասնագետները եւ օտարերկրյա անձիք), որոնք գտնվել են Ամուլսար հանքի տարածք մուտք գործելու հատվածում, ապօրինաբար այդ ճանապարհները փակած մի խումբ հանցագործ անձանց կողմից ծեծի են ենթարկվել, որի արդյունքում ներկայումս մի քանի անձ տարբեր ծանր եւ թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակում գործած անձիք եղել են զինված, թմրանյութերի եւ ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենը կատարվել է Ջերմուկի, Վայքի եւ Եղեգնաձորի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ, ովքեր ցուցաբերել են անգործություն:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաեւ՝ Օրենք/ 2-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի համաձայն՝ Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը եւ սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պարտավոր է`

1.պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր եւ այլ ոտնձգություններից.

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետեւում է, որ Ոստիկանության խնդիրներից է նաեւ հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը եւ սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը, որը լուծելու համար Օրենսդիրը Ոստիկանությանը վերապահել է մի շարք պարտականություններ եւ իրավունքներ:

ՄԻԵԿ կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավասու է անարգել օգտվելու իր գույքից: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում նաեւ առանձնացվել է սեփականության հետեւյալ տեսակները՝ կենսաթոշակի նկատմամբ, աշխատավարձի նկատմամբ, որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքները եւ այլն /MALIK v. THE UNITED KINGDOM 2012, Wessels-Begervoet v The Netherlands 1986/:

Վերը շարադրված փաստական հանգամանքները համադրելով վերը շարադրված իրավանորմերի հետ՝ ստացվում է հետեւյալ իրավիճակը. Ոստիկանության ոչ իրավաչափ անգործության հետեւանքով խախտվեն են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ սեփականության, ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված աշխատանքային իրավունքները, որի արդյունքում մենք՝ ներքոստորագրյալներս, զրկվել ենք որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքից, աշխատավարձի նկատմամբ իրավունքից, այն պարագայում, երբ մենք երկար ժամանակ աշխատել ենք Ընկերությունում՝ ընդ որում մեր մասնագիտություններին համապատասխան, ստացել ենք աշխատավարձ, մինչ այս դեպքերը Ընկերությունը մեզ հետ աշխատանքային պայմանագրերը լուծելու մտադրություն չի ունեցել, իսկ ներկայումս ստեղծված պայմաններում գտնվում ենք պարապուրդում:

Ավելին՝ հարկ է նկատել, որ ՀՀ-ի կողմից վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա»-ի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով:

Վերոգրյալն ամփոփելով եւ արձանագրելով, որ սույն պարագայում առկա է մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ խնդրում ենք սույն բողոքն ընդունել քննարկման, որոշում ընդունել մեր՝ սեփականության եւ աշխատանքային իրավունքների խախտման մասին, խախտում կատարած պետական մարմնին առաջարկել անհապաղ վերացնել խախտումը»: