Գերմանիան թույլատրում է Ուկրաինային օգտագործել իր զենքերը ՌԴ-ին տարածքին հարվածների համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածել Ռուսաստանի տարածքին Բեռլինի տրամադրած զենքերով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այսպիսով, Գերմանիան միանում է արևմտյան այն երկրների խմբին, որոնք Կիևին թույլ են տվել  իրենց զենքերով հարվածել ռուսական թիրախներին։

«Խոսքը գնում է ուկրաինական տարածքների ազատագրման մասին և մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի հետ, որ զենքը, որը մենք տրամադրում ենք,  օգտագործվելու է միջազգային իրավունքին համապատասխան»,-ասել է նա՝ նշելով, որ վերջին շաբաթներին «Ռուսաստանին նախապատրաստել է, համակարգել և իրականացրել է հարձակումներ, մասնավորապես Խարկովի ուղղությամբ, Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող դիրքերից»։

«Մենք բոլորս համոզված ենք, որ միջազգային իրավունքի համաձայն, Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու այդ հարձակումներից։ Դրա համար նա նաև կարող է օգտագործել միջազգային պարտավորություններին համապատասխան նման նպատակների համար նախատեսված զենքեր, այդ թվում՝ մեր կողմից մատակարարվածները»,-նշել է Շտեֆեն Հեբեստրեյթը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բազմիցս հանդես է եկել արևմտյան զենքերով Ռուսաստանի տարածքին հարվածելու դեմ:

Սակայն վերջին օրերին նա որոշակիորեն փոխել է իր դիրքորոշումը և վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ միջազգային իրավունքի համաձայն։