Իրանում գրանցում են նախագահի թեկնածուներին

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Իրանում մայիսի 30-ին սկսվել է նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցումը։ Հունիսի 28-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Գրանցվելու համար թեկնածուները պետք է անձամբ ներկայանան Իրանի ներքին գործերի նախարարություն առաջիկա հինգ օրվա ընթացքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Թեկնածուներին գրանցելուց հետո Սահմանադրության 12 հոգանոց Պահապանների խորհուրդը կորոշի, թե արդյոք նախագահի թեկնածուները գաղափարական չափանիշներին համապատասխան են, նշում է dpa գործակալությունը։

Հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը Խորհուրդը կհրապարակի հունիսի 11-ին։ Դրանից հետո քաղաքական գործիչները երկու շաբաթ ժամանակ կունենան քարոզարշավի համար։ Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին կկայանա երկրորդ փուլ, որը կորոշի ապագա նախագահին։

Նախագահն Իրանի երկրորդ կարևոր պաշտոնյան է, նա ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում և ղեկավարում է երկրի գործադիր իշխանությունը։ Նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով և կարող է զբաղեցնել այդ պաշտոնը ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնող Էբրահիմ Ռայիսին զոհվեց ավիավթարում։