Սեյրան Օհանյանը զրկվե՞լ է ՊՆ կենսաթոշակից․ ինչ է հայտարարագրել նախկին նախարար պատգամավորը

Լուրեր

10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անցած տարի եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովից՝ մոտ 10․3 մլն դրամ աշխատավարձ։ Նախորդ տարիներին Պաշտպանության նախարարությունից ստացվող կենսաթոշակի մասին նախկին նախարարը 2023-ի հայտարարագրում նշում չի արել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա շարունակում է բնակվել Երևանի Վահագնի թաղամասում գտնվող տանը՝ կից հողամասով, որը, ինչպես ինքն էր հայտարարել, իրեն տվել են ընկերները։

Միանձնյա սեփականության իրավունքով նրան է պատկանում 4 հողամաս Կոտայքի Մրգաշեն համայնքում, իսկ համատեղ սեփականությամբ՝ հայրական տունն ու 1 հողամաս։

Ուշագրավ է, որ հայրական տան մի մասի սեփականատեր Օհանյանը դարձել է 1984 թ-ին, բայց այդ տունը իրավունքի պետական գրանցում 2023 թ-ի դրությամբ չի ունեցել։

Բացի այլ անձի պատկանող տնից, Օհանյանը 2023-ին նաև օգտագործել է նաև երրորդ անձի պատկանող TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Այս ավտոմեքենան պատգամավորն օգտագործել է նաև 2022 և 2021 թթ-ին։ Սեփական շարժական գույք նա չի հայտարարագրել։
Տարեվերջի դրությամբ պատգամավորի բանկային 3 հաշիվներին եղել է 0 դրամ, որպես կանխիկ նշել է 1 մլն դրամ։

Սեյրան Օհանյանը 8 մլն դրամ անտոկոս փոխառություն է վերցրել։ Թե ո՞վ է նման գումար պարտք տվել պատգամավորին և ի՞նչ նպատակով, հայտարարագրում այդ տվյալները պաշտպանված են, այսինքն՝ փակ են։

Ուշագրավ է, որ թեև պատգամավորը չի նշել որևէ վարկի մասին, սակայն «վարկի մարմանն ուղղված վճարումներ» բաժնում Օհանյանը նշել է 15 հազար եվրո և 9900 դոլար։ Նույն այս թվերն առկա են Օհանյանի 2021 թ-ի համար ներկայացված հայտարարագրում՝ որպես վարկի մայր գումարի մնացորդ։ Դրանք հիփոթեք չեն։

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայտարարագրել է միայն 2009 թ-ին գնված նույն տարվա արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա և վարկի մարմանն ուղղված գումարի չափ՝ 15 173 դոլար, թեև բուն վարկի մասին որևէ նշում չի արել։
Հավելենք, որ Սեյրան Օհանյանն ու կինը գրանցված են Երևանի Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում։ Դրա մասին նրանց որևէ հայտարարագրում հիշատակում չկա։

Գայանե Խաչատրյան