Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը
Հուլիսի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի սահմանային անցակետից ժամը 22.00-ին բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գրիգոր Մ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: