ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվում է Թեժ գիծ
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ։
Այս մասին հաղորդում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։