Իսրայելական զորքերն առաջ են շարժվում դեպի Ռաֆահի կենտրոն, ևս 3 պատանդի դի է հայտնաբերվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները պնդում են, որ Գազայի հատվածում գործողություններն իրականացվում են «թիրախային և նպատակային կերպով»։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ հայտնաբերել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության ժամանակ սպանված ևս 3 պատանդի մարմին, փոխանցում է Euronews-ը:

Խոսքը Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող 30-ամյա Օրիոն Էրնանդես Ռադուի, 42-ամյա Հանան Յաբլոնկայի և 59-ամյա Միշել Նիզենբաումի մասին է։

Էրնանդես-Ռադուն պատանդ Շանի Լուքի ընկերն էր, ում մարմինը հայտնաբերել էին օրեր առաջ, և նրա առևանգման տեսագրությունները տարածվել էին ամբողջ աշխարհում:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երեք պատանդների մարմինները հայտնաբերվել են վերջին օրերին ստացված «ճշգրիտ հետախուզության» վերլուծությունից հետո: Այն բանից հետո, երբ դիերը նույնականացվել են դատաբժշկական փորձաքննության միջոցով, զինվորական պաշտոնյաները տեղեկացրել են նրանց ընտանիքներին, հավելել են Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ զորքերն առաջ են շարժվում դեպի Ռաֆահ քաղաքի կենտրոն, մինչդեռ առանձին գործողությունները շարունակում են այլ շրջաններում և ծայրամասերում: Պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ զինվորականները «ճշգրիտ և նպատակային» գործողություններ են իրականացնում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:

Իսրայելական կողմի տվյալներով՝ Ռաֆահից արդեն տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։