ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ռազմական հաստատություններն ավարտած սպաների պաշտոնների նշանակման հանդիսավոր արարողություն

Լուրեր

16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
16.03.2026 | 16:11
Իսրայելը հայտնում է Թեհրանին, Շիրազին և Թավրիզին լայնածավալ հարվածների մասին
16.03.2026 | 16:09
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
16.03.2026 | 16:03
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթերը հետաձգվել են
16.03.2026 | 15:55
ԱՊԼ-ի ակումբի համասեփականատերն արժանացել է «Օսկարի»
16.03.2026 | 15:46
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում
16.03.2026 | 15:38
Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստին ծափողջյուններով են դիմարել դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Oգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակում ՌԴ ռազմական ակադեմիաներում և կլինիկական օրդինատուրաներում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետն ավարտած սպաների պաշտոնների նշանակման և սպայական դաշույնների հանձնման արարողությունը. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը:

Շնորհավորելով սպաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ակադեմիական կրթության առկայությունը ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման գործում:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերին: Բարձրաձայնված որոշ խնդիրների և առաջարկների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ խնդրահարույց հարցերը սեղմ ժամկետներում կարգավորելու և ներկայացված առաջարկները քննության առնելու համար: