Հրաժարական՝ իմփիչմենթի գործընթացից առաջ. Փարաքարը դարձյալ մնացել է առանց համայնքի ղեկավարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Ընտրություններից երկու տարի անց Փարաքարի համայնքապետարանում կառավարման ճգնաժամ է։ Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել 2022 թվականի հունվարից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Մինասյանը։ Հրաժարականը կապված է իրեն անվստահություն հայտնելու գործընթացի հետ:

«Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից»,- գրել էր նա ֆեյսբուքյան էջում։

Էմին Երիցյանը, որը դեռ մեկ շաբաթ առաջ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարն էր, նախօրեին՝ կրկին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր, որ դադարեցնում է իր անդամակցությունը խմբակցությունում՝ առանց պատճառները նշելու։

«Ավագանու իմ գործունեությունը շարունակում եմ խմբակցությունից դուրս՝ գործելով անհատական պատասխանատվության տիրույթում, ավելի անկաշկանդ և ակտիվ՝ հանուն համայնքի զարգացման։ Որակական փոփոխությունների հասնելու ջանքերը հաջողություն չեն արձանագրել, ուստի խմբակցությունից դուրս ավագանու կարգավիճակով տեսնում եմ փոփոխությունների հասնելու հնարավորություններ»,- գրել էր Երիցյանը։

Մինասյանը և Երիցյանն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեցին Factor TV-ի հեռախոսազանգերին։ Նրանց  չկարողացանք հանդիպել նաև Փարաքարի համայնքապետարանում, որտեղ աշխատանքային ժամին տեղում չէր նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Համայնքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կարապետ Արթենյանը Factor TV-ի հարցին՝ ո՞րն է Մինասյանի հրաժարականի պատճառը, նշեց՝ չգիտի։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը վստահ է՝ Մինասյանը նախապես հայտարարել է հրաժարականի մասին, որպեսզի ավագանու հերթական նիստում անվստահություն հայտնելով՝ իմփիչմենթի չենթարկեն։

2021-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Փարաքարի ավագանիում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 6 մանդատ, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5, սակայն համայնքի ղեկավար ընտրվեց ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուն։ Որպեսզի Դավիթ Մինասյանը դառնար համայնքի ղեկավար, ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվեցին, որ ընտրվելուց հետո առաջին 2,5 տարին ղեկավարելու է Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն։

Առաքելյանը պնդում է՝ նախկին համայնքապետի դաշինքը քողարկված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքականությունն է վարել։ Ավելին՝ ֆեյսբուքյան իր գրառման մեջ Դավիթ Մինասյանը նշել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնում պաշտպանելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը։

Factor TV-ի տեղեկություններով՝ Մինասյանը նախկինում դատապարտված է եղել մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով։ Այսօր ևս նախկին համայնքապետն անցնում է քրեական երկու վարույթով, ըստ Քննչական կոմիտեի՝ երկուսն էլ խուլիգանության հատկանիշներով։ Վարույթներից մեկով Մինասյանն այս պահին ամբաստանյալի աթոռին է, մյուս գործով, թեև մեղադրյալ դեռևս չկա, սակայն քրեական վարույթը նախաձեռնվել է Մինասյանի գործողությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման մասով։

Թե ով կլինի Փարաքարի նոր համայնքապետը, պարզ կլինի առաջիկա շաբաթներին․ ՔՊ-ի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, «Ապրելու երկրինը»՝ Վոլոդյա Գրիգորյանը։

Փարաքարի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ մայիսի 27-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան