Բելառուսում Լիտվայի քաղաքացուն մեղադրել են «լրտեսական գործունեության» մեջ

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Բելառուսում Լիտվայի քաղաքացի Ելենա Ռոմանաուսկիենեին դատելու են «լրտեսության գործունեության» մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 358-1 հոդված): «Նաշա Նիվան» ուշադրություն է հրավիրել Մինսկի քաղաքային դատարանի ժամանակացույցում նշված գործի վրա։

Ռոմանաուսկիենեի գործով դատավարությունը կսկսվի հունիսի 3-ին, նիստերը կանցկացվեն դռնփակ։ Նրան սպառնում է 3-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։

Լիտվայի ԱԳՆ ներկայացուցիչ Պաուլինա Լևիցկիտեն նշել է, որ Ռոմանաուսկիենեին հյուպատոսական օգնություն են ցուցաբերում։

«Մենք հիմք չունենք ենթադրելու, որ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը։ Նախարարությունը կրկին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս, քանի որ Լիտվայի քաղաքացիները կարող են ապօրինի ձերբակալվել, շինծու մեղադրանքների ենթարկվել և հարցաքննվել բելառուսական անվտանգության ուժերի կողմից»,- նրա խոսքերն է մեջբերում Delfi-ն։

Դեռևս 2021 թվականին Լիտվայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին չմեկնել Բելառուս, իսկ այնտեղ գտնվող քաղաքացիներին՝ հեռանալ։ Դա արվել էր այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ինքնաթիռի օդաչուներին ստիպել էին շեղվել երթուղուց և վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում։ Երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարել, անվտանգության ուժերը ձերբակալել էին ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչին և նրա ընկերուհուն։