Եկեղեցիները դառնում են կուսակցական գրասենյակներ․ դրանք հայ ժողովրդի սեփականությունն են, ո՛չ՝ մի քանի մարդու․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սրվել են Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայ աառքելական եկեղոցու հարաբերությունները։ Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից ասում էր, որ անհրաժեշտ է քննարկել, մտածել՝ Հայ առաքելական եկեղեցուն հարկելու մասին։ Նա հիմնավորում էր, որ եթե բիզնեսմենը ՀՀ բանակի համար փամփուշտի գումար է վճարում պետական գանձարան՝ որպես հարկ, ինչո՞ւ նույնը չպիտի անի ՀԱԵ-ն։

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը` նշելով, որ հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից՝ իր իսկ ցանկությամբ, որ վնաս չհասցնի պետությանը, ինքը հոգա իր կարիքները։

«Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք պարգևավճար ստանաք»։ Իսկ Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․ «Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը»: Նաև նշում են՝ իշխանությունը ստում է, որ եկեղեցին ամբողջապես հարկվում է։

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է, որ «հատուցման պահանջ պետք է դնել այս մարդկանց առջև։ 19-րդ դարի եկեղեցիներ ունենք, որոնց բռնագրավված են, ավերակների են վերածված, հայ եկեղեցու գույքը, հոգևոր մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն, այն տեսքով, ինչ տեսքով իրենք բռնագրավել են»։ Նույնպիսի պահանջ է դրել նաև Շիրակի թեմի առաջնորդը։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը գրառում է արել՝ նշելով այն արտոնությունները՝ հարկից ազատման տեսքով, որ ունի եկեղեցին՝ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդված՝ Եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Եկեղեցուն պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները և դրանց անշարժ գույքը: Եկեղեցին ազատվում է նաև ԱԱՀ-ի հարկումից։ Հարկերից ազատված են՝ կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է․ «Եկեղեցին պիտի հարկվի ամբողջապես, հատկապես, որ կան խոսակցություններ, որ նրանք տնտեսական այլ տիպի գործունեություն են ծավալում։ Եկեղեցականները պայքարը բազառի տրամաբանությամբ են տանում՝ մեզ մի հարկեք, արտոնություն տվեք, գնանք տներով։ Տարօրինակ է նաև Եկեղեցու պահանջը կառավարությանը՝ գյուղեր վերադարձնելու մասին, ի՞նչ եք անելու, պարսպապատելո՞ւ եք»։ Թագուհի Ղազարյանը պնդեց նաև, որ հոգևորականները եկեղեցիները դարձնում են կուսակցական գրասենյակներ, մինչդեռ դրանք հայ ժողովրդի սեփականությունն են, ո՛չ՝ մի քանի մարդու։ Իսկ վարչապետ դառնալու վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջարկը սահմանադրական կարգի տապալման է նմանեցնում, պդնելով, որ կա սահմանադրական արգելք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան