Լևոն Արոնյանը նվաճեց Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը:
Արոնյանը նվաճեց Լոնդոնում դեկտեմբերի 11-17-ը կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար պարգևավճար: