Ալեն Սիմոնյանը Գերագույն ռադայի նախագահի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում
Քաղաքականություն
21.05.2024 | 19:23Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել զրույց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
«Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: