Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար պայմանական վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել ավելի քան 3 հազար դատապարտյալ

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Ուկրաինայում մայիսի 18-ից ուժի մեջ է մտել օրենքը, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների դատապարտյալների վաղաժամկետ հեռանալ բանտից՝ պայմանագիր կնքելով Ուկրաինայի զինված ուժերի հետ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 3 հազար բանտարկյալներ համապատասխան դիմումներ են ներկայացրել, հայտնել է արդարադատության փոխնախարար Ելենա Վիսոցկայան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք դա կանխատեսել ենք մինչ այս օրենքի ընդունումը»,- նշել է նա։

Արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան այս ամսվա սկզբին հայտնել է, որ այս օրենքով հնարավոր կլինի մոբիլիզացնել մինչև 20 հազար դատապարտյալ։

«Բայց չի կարելի ասել, որ բոլոր 20 հազարը, որոնց մենք նշել ենք որպես պոտենցիալ, կմիանան»,- նշել է նրա տեղակալ Վիսոցկայան։

Ուկրաինայի օրենսդրությունը թույլ է տալիս դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատվել պատժից՝ զինված ուժերի հետ պայմանագիր կնքելու պայմանով։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն ռուսական պրակտիկայի, որը ի հայտ եկավ դեռևս 2022 թվականին, այն թույլ չի տալիս ազատ արձակել ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։

Ռուսաստանում, 2022 թվականի ամառ-աշնանից սկսած, ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության համար դատապարտվածներն ուղարկվել են ռազմաճակատ։ 2023 թվականին մշակվել է «պայմանական ազատման» հատուկ ընթացակարգ, որը վերաբերում է բոլոր մեղադրանքներով դատապարտվածներին՝ բացառությամբ «ծայրահեղականության», «ահաբեկչության» և անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների համար դատապարտվածների։