Թուրքիայի արդարադատության նախարարը ողջունել է Նեթանյահուին կալանավորելու օրդեր տրամադրելու՝ ՄՔԴ դատախազի պահանջը

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը ողջունել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի պահանջը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կալանավորման օրդեր տրամադրելու վերաբերյալ, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի դիմումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կալանքի օրդերի վերաբերյալ՝ կապված նրանց կողմից ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրականացման հետ, ուշացած, բայց դրական որոշում է»,- գրել է Թունչը սոցիալական ցանցի իր էջում։

Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի և Ռաֆահի շրջանների վրա հարձակումներով Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը և անտեսել մարդու ամենահիմնական իրավունքները։

«Իսրայելցի պաշտոնյաները, որոնք հալածում են անմեղ մարդկանց, պետք է հնարավորինս շուտ կանգնեն արդարադատության հետ և պատասխան տան իրենց արարքների համար»,- նշել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան միշտ օրակարգում է պահելու «Իսրայելի  կողմից իրականացված անարդարությունը, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները», ինչպես նաև աջակցություն կցուցաբերի «պաղեստինցի եղբայրներին իրենց արդար գործում»։

Հիշեցնենք, որ ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը նախօրեին պահանջել է օրդերներ տալ՝ կալանավորելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ​​ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին՝ Յահյա Սինվարին, Մուհամմադ Ալ-Մասրիին և Իսմայիլ Հանիեին: