Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին դիմել է գլխավոր դատախազին՝ 8 տարի առաջ իր դեմ հարուցված քրեական գործը դադարեցնելու պահանջով

Լուրեր

01.05.2026 | 23:26
Հարյուր հազարավոր մարդիկ Գերմանիայում մայիսմեկյան ցույցերի են դուրս եկել
01.05.2026 | 23:11
Խոշոր հրդեհ Շիրակի փողոցում գտնվող պահեստում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
01.05.2026 | 22:58
Թրամփը սպառնում է մինչև 25%-ով բարձրացնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը
01.05.2026 | 22:34
Գյումրիում այրվել է ավտոմեքենա
01.05.2026 | 22:18
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի օրակարգը
01.05.2026 | 21:59
Մայիսի 5-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2026 | 21:45
Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում
01.05.2026 | 21:30
Իրանի հետ պատերազմը Միացյալ Նահանգներին արժեցել է գրեթե 50 միլիարդ դոլար. CBS
01.05.2026 | 21:13
Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ընկերությունն Արցախում շինաշխատանքներ կիրականացնի
01.05.2026 | 21:00
Իշխանությունը մոռացե՞լ է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա կա, երբ մեզ մեղադրում է ՌԴ-ին իբրև երաշխավոր բերելու մեջ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2026 | 20:48
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
01.05.2026 | 20:35
Ալիևի օգնականը Եվրախորհրդարանի բանաձևի` Արցախի հետ կապված հատվածը «դիվանագիտական ​​ամոթ է» անվանել
01.05.2026 | 20:22
Ռուսաստանի առաջատար սոցիոլոգիական կենտրոններն արձանագրում են՝ Պուտինի վարկանիշը նվազել է
01.05.2026 | 20:10
Մոլորված միլիոնները․ ինչպես են ուժեղհայաստանցիների նվիրատվությունները հայտնվել ՔՊ-ի հաշվեհամարին
01.05.2026 | 20:00
ՌԴ-ի ճնշումները կարող են մեծանալ, սակայն դա տնտեսական շանտաժի չի հասնի․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին բաց նամակով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին՝ կապված 8 տարի առաջ իր դեմ հարուցված քրեական գործի հետ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Տրանսպորտային ոստիկանության վարչությունը նրա դեմ գործ էր հարուցել քրեական օրենսգրքի 315.1 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և ուղարկել Բաքվի դատախազություն հետաքննության։

«Եթե իսկապես կա քրեական գործ, ապա ո՞րն է նախաքննության այսքան ձգձգման պատճառը»,- հարցնում է գրողը։

Մատնանշելով իր 87-ամյա տարիքը՝ Այլիսլին հիշատակել է իր վաստակը, շքանշանների արժանանալը և 30 երկրներում հրատարակված իր տասնյակ գործերը։

«Արդեն 8 տարուց ավելի է՝ ես ստիպված եմ ապրել հայրենիքում առանց փաստաթղթերի և իրավունքների։ Իմ անձը հաստատող փաստաթղթի առգրավումը կենցաղային բազմաթիվ խնդիրներ է ստեղծում»,- նշել է Այլիսլին՝ նման վերաբերմունքն անվանելով «անբարոյական»։

Նա ակնկալում է, որ գլխավոր դատախազը միջոցներ կձեռնարկի՝ վերջ դնելու այդ ամենին։ Գրողը նշում է, որ հրապարակային տարածում է իր նամակը, քանի որ մեկ ամիս առաջ դիմել է գլխավոր դատախազին, սակայն պատասխան չի ստացել։ Լրատվամիջոցների հետ զրույցում նա նաև ասել է, որ քրեական գործի հետ կապված դատախազությունն առգրավել է իր անձնագիրն ու արգելել դուրս գալ երկրից։

«Անձը հաստատող փաստաթուղթ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում՝ շատ հարցերի լուծման համար։ Ես չեմ կարող դիմել պետական մարմիններին, բուժում ստանալ արտերկրում կամ մասնակցել միջազգային միջոցառումների, որոնց հրավիրվում եմ որպես գրող»,- ասել է Այլիսլին։

Նշենք, որ հայտնի գրողն Ադրբեջանում հայտնվել է համազգային պարսավանքի, հալածանքների ու քննադատությունների թիրախում 2012 թվականին «Քարակերտ երազներ» վեպի հրատարակումից հետո, որում ներկայացված են ադրբեջանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերը Սումգայիթում և Բաքվում։

Այնուհետև երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր հրամանագիր, որով Այլիսլիին զրկել էր «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահական կենսաթոշակից։ Նրա գրքերը սկսել են զանգվածաբար այրել, պատգամավորներն էլ մեղադրել են դավաճանության համար։

2016 թվականի մարտին Այլիսլիին թույլ չեն տվել թռչել Իտալիա՝ Վենետիկի Գրողների միջազգային ֆորումին մասնակցելու։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, իբր, մաքսատան աշխատակցի վրա հարձակում իրականացնելու համար։

Էմմա Չոբանյան