Թուրքիայում 4 բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել հեղաշրջման փորձի գործով

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Անկարայում ձերբակալվել են չորս բարձրաստիճան ոստիկաններ՝ կապված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավար Այհան Բորա Կապլանի հետաքննության հետ, որի ցանցը, ենթադրաբար, կապեր է ունեցել ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անկարայի Գերագույն քրեական դատարանում շարունակվում է 61 մեղադրյալի դատավարությունը՝ Կապլանի հանցավոր խմբի  դեմ հետաքննության շրջանակներում։

Անցյալ շաբաթ ՆԳՆ-ն պաշտոնանկ էր արել Անկարայի փոխոստիկանապետ Մուրադ Չելիքին, ինչպես նաև երեք այլ ոստիկանական պաշտոնյաների՝ Քերեմ Գյոքայ Օներին, Շևքեթ Դեմիրջանին և Ուֆուկ Գյուլթեքինին, որոնք, ենթադրվում է, ղեկավարում էին Այհան Բորա Կապլանի օպերացիան։ Հենց այս երեքն են ձերբակալել Կապլանին 2023 թվականի սեպտեմբերի 7-ին։

Նախաքննության շրջանակում խուզարկվել են ոստիկանների բնակարանները, առգրավվել թվային որոշ նյութեր։ Երեք ոստիկանների նախնական ձերբակալությունից հետո մայիսի 15-ին բերման է ենթարկվել նաև Գյուլթեքինը։

Սերդար Սերթչելիքը, որը նույն հետաքննության ընթացքում մեղադրվում էր հանցավոր սինդիկատի գործադիր տնօրեն լինելու և արտերկիր փախչելու մեջ, լրագրող Էրք Աջարերին ասել է, որ ինքը հետաքննության գաղտնի վկա է եղել։ Նա նաև ասել է, որ իրեն օգնել են փախչել Անկարայի անվտանգության վարչության ոստիկաններ։ Սերթչելիքը պնդել է, որ իր վրա ճնշում են գործադրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի քանի առանցքային դեմքերի, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախարարներին և մերձավորներին ներգրավելու համար։ Նա նշել է, թե Անկարայի ոստիկանության աշխատակիցները ստիպել են իրեն կեղծ հայտարարություններ անել՝ որպես ԱԶԿ-ն վարկաբեկելու դավադրության մաս:

Սերթչելիքի պնդմամբ՝ Անկարայի անվտանգության վարչությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ հեղաշրջման փորձ է իրականացրել։

Թուրքական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի և արդարադատության նախարար Յըլմազ Թունչի մասնակցությամբ։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։