Էրդողանը շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ Թուրքիայում նոր հեղաշրջման մասին լուրերի պատճառով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի և արդարադատության նախարար Յըլմազ Թունչի մասնակցությամբ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։

Sabah-ի լրատվական բաժնի համակարգող Աբդուրահման Շիմշեքը հանդիպման մանրամասների մասին տեղեկատվություն է տարածել։

«Էրդողանը նախագահական համալիր է հրավիրել MİT-ի նախագահ Իբրահիմ Քալընին և արդարադատության նախարար Յըլմազ Թունչին։ Հանդիպման օրակարգում է եղել Անկարայի ոստիկանական բաժանմունքում Այհան Բորա Կապլանի նկատմամբ հետաքննությունը։ Նշվում է նաև, որ այս հանդիպումից հետո շատ կրիտիկական որոշումներ են լինելու»,- ասել է նա։

Նշենք, որ Անկարայի կողմից հանցավոր ճանաչված «Այհան Բորա Կապլան» կազմակերպության դեմ հետաքննության շրջանակում օրերս ՆԳՆ-ի կողմից ծառայողական պարտականությունները դադարեցրած 3 ոստիկանապետերի տներում խուզարկություններ են կատարվել։

Այս ամենից հետո Էրդողանի դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ այս իրավիճակը դավադրություն է, որը չի կարող անտեսվել մի քանի ոստիկանապետերի պաշտոնանկությամբ։

«Եթե մենք ենթարկվենք նրանց, որոնք ծրագրում են կրկնել հեղաշրջման փորձը՝ 17-25 հոգու հասնող համախոհներով ոստիկանությունում և դատական համակարգում ​​գործընկերների մասնակցությամբ, ամո՛թ մեզ»,- հայտարարել է Բահչելին։