Կուրսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մի կին, ևս երեք քաղաքացի վիրավորվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Կուրսկի շրջանի մայրուղու վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի կին է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են շրջանային իշխանությունները։

Ըստ տեղի գործադիր մարմնի մամուլի ծառայության՝ ուկրաինացի զինվորականներն «անօդաչու սարքերով հարձակվել են մեքենաների վրա» Գլուշկովսկի շրջանում։

«Նրանք պայթուցիկ սարքեր են նետել Պոպովո-Լեժաչի գյուղի բնակիչների անձնական մեքենաների վրա։ Մի կին տեղում մահացել է, ևս 3 մարդ վիրավորվել է։ Տուժածներին հոսպիտալացրել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց բուժօգնություն կտրամադրվի»,- ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Կուրսկի և Ուկրաինային սահմանակից ռուսական այլ շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների մասին: Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանում այս հայտարարությունները։