Արցախում զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք եւ դուք. Կոմանդոս. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը զրուցել է Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ.

Դուք նոր եք վերադարձել Արցախից, ինչպիսի՞ն է վիճակն այնտեղ: Ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունը:

Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թեւի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, եւ արտառոց որեւէ բան չկա ժողովրդի եւ՛ տրամադրության, եւ՛ ընկալումների մեջ:

Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք և դուք, այստեղ` Երևանում գտնվող մարդիկ: Որովհետև դիրքերում կանգնած մեր տղաներն ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, ավելի լավ գիտեն, թե ինչն ինչոց է:

Պարզապես վերջին դեպքերի առնչությամբ հետևյալը պետք է ասեմ` ինչպես միշտ, այս անգամ էլ էր այդպես `մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայցեւ միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք: Այսպիսի շրջանակ է ստեղծվել:

Իսկ խուճապային տրամադրություն գոյություն չո՞ւնի մարդկանց մոտ:

 Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երեւանում ենք մենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիևի տակտիկան նաև մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաև ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում