Վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը․ ՄԻՊ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառման ուղղությամբ։ Հանրային ու քաղաքական գործիչներն իրենց հերթին պետք է բացառեն նման խոսքի կիրառումը, իսկ զանգվածային լրատվության միջոցները՝ վերջինիս տարածումը։

Պաշտպանն ընդգծում է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով դրա բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։