ՆԱՏՕ-ն հայտարարել է ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում Կալինինգրադը «չեզոքացնելու» պլանների մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև զինված հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ի զորքերը պետք է «չեզոքացնեն» Կալինինգրադը, ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը:

«Պատերազմի դեպքում Կալինինգրադը պետք է չեզոքացվի, որպեսզի ռուսական ցամաքային ուժերը, որոնք, հավանաբար, գործում են Մոսկվայի վասալ պետության՝ Բելառուսի միջոցով, վերահսկողության տակ չառնեն Սուվալկիի կարևորագույն միջանցքը, որն անցնում է Լիտվայի և Լեհաստանի սահմանի երկայնքով»,- նշել է նա Bloomberg-ի համար գրված հոդվածում։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուց հետո դաշինքը կարող է օգտագործել Բալթիկ ծովը Կալինինգրադի վրա ճնշում գործադրելու համար, որն «աշխարհագրական սեպ» է դաշինքի մյուս անդամների միջև: Նա հավելել է, որ Բալթյան նավատորմի հիմնական մասը տեղակայված է Կալինինգրադի մարզում, և ինքնին քաղաքն ունի զգալի օդային ու հրթիռային ուժեր:

Ըստ Ստավրիդիսի՝ դաշինքի անդամները պետք է զգուշանան Բալթյան երկրներ ռուսական ներխուժման սպառնալիքից։

«Այս սպառնալիքը ոմանց համար կարող է չափազանցված թվալ. որքա՞ն են շանսերը, որ Պուտինը ծովում մեծ ճգնաժամ կստեղծի կամ կներխուժի Բալթյան երկրներից մեկը: Դե, երեք տարի առաջ այն միտքը, որ նա հարձակվելու է Ուկրաինայի վրա, նույնպես անհավանական էր թվում»,- ընդգծել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել Շվեդիայում Լիտվայի դեսպան Լինաս Լինկյավիչուսը։

«Այն բանից հետո, երբ Շվեդիան ինտեգրվեց դաշինքին, Բալթիկ ծովը դարձավ ՆԱՏՕ-ի ներքին ծով։ Եթե Ռուսաստանը համարձակվի մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին, ապա առաջինը Կալինինգրադը «կչեզոքացվի»»,- գրել էր նա X սոցիալական ցանցում։