Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը, զոդման միջոցով ապամոնտաժելով, կատարել են Մալիշկա գյուղի բնակիչ՝ 55-ամյա և Եղեգնաձորի բնակիչ՝ 40-ամյա երկու տղամարդ: Նրանք ներկայացվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են՝ հայտնելով, որ գողոնը տեղափոխել են 40-ամյա տղամարդու կողմից շահագործվող «Զիլ 131Դ» ամբարձիչ-բեռնատարով: Հայտնել են նաև, որ հենասյուներից չորսը գողացել են 2023 թ. աշնանը, իսկ մեկը՝ այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում, գողոնի մի մասն էլ գտնվում է 40-ամյա տղամարդուն պատկանող մետաղի ընդունման կետում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: