Ինչ հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանը Շուշիում

Լուրեր

11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին Արցախի Շուշի քաղաքից հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, թե այս այցը նախապատրաստվել է երկու ամիս։

«Շատ ուրախ եմ, որ այսօր Շուշիում եմ։ Մենք նախապատրաստվել ենք այս այցին գրեթե երկու ամիս, և ես ուրախ եմ, որ այն վերջապես տեղի ունեցավ։ Շնորհակալություն ձեր հյուրընկալության համար։ Ես անհամբեր սպասում եմ շարունակելու իմ ճանապարհորդություններն ամբողջ Ադրբեջանում։ Ես շատ տպավորված եմ առաջին ձեռքից տեսնելու, ինչպես է քաղաքը զարգանում»,- նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ այցելելու է նաև Վարանդա՝ հանդիպելու պետական ​​պաշտոնյաների և տեղի ուսուցիչների հետ, որոնք մասնակցել են դեսպանատան կողմից իրականացվող անգլերեն լեզվի ծրագրերին:

«Քանի դեռ մենք ունենք գործընկերներ Ադրբեջանում, որոնք ցանկանում են աշխատել մեզ հետ, ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս երկրի տնտեսական զարգացման և նրա ժողովրդի բարեկեցության համար»,- ասել է Լիբին։

Ուշագրավ է, որ մայիսի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում դեսպանին հարցրել էին Շուշի գնալու մասին, նա ոչինչ չէր ասել առաջիկա օրերին տեղի ունենալիք այցի վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ վերադարձված տարածքները մի փոքր տարբեր են։ Մի քիչ ավելի շատ համակարգում է պահանջվում։ Բայց ես չեմ ուզում գնալ ինչ-որ տեղ՝ ինչ-որ մեկի շոուին մասնակցելու համար։ Այնպես որ՝ երբ ժամանակը գա, ես դա կանեմ»,- ասել էր Լիբբին՝ հայտնվելով ադրբեջանական իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք կոչ էին արել դեսպանին անցանկալի անձ հայտարարել ու վտարել երկրից։

Շուշիում Մարկ Լիբբին հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչին։

«Դեսպան Լիբբին հանդիպել է Շուշիի շրջանի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ՝ ավելին իմանալու զարգացման ջանքերի և ներքին տեղահանվածների վերադարձի մասին։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանի կանաչ էներգիան և ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ադրբեջանի ներքին տեղահանվածներին և ականազերծման նախաձեռնություններին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ի դեպ, մինչ ԱՄՆ դեսպանը խոսում է հայաթափված քաղաքի «զարգացման» մասին, Բաքուն շարունակում է տեղում հայկական հետքերի վերացման գործընթացը։ Վերջին օրերին հրապարակված արբանյակային լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանն ավերել է Շուշիի հայկական Ղազանչեչցոց գերեզմանոցը, հողին հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ինչպես նաև ամբողջությամբ ավերել Քարին տակ հայկական գյուղը։

Էմմա Չոբանյան