Էստոնիայում 15 երկրների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկում

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Էստոնիայում մայիսի 6-ին մեկնարկում են «Գարնանային փոթորիկ» լայնածավալ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի 17-ը երկրի արևմտյան մասում և կղզիներում, գրում է ERR-ը։

Զորավարժությունները կբաժանվեն մի քանի փուլերի. մայիսի 6-ից 12-ը կձևավորվեն ստորաբաժանումներ և կմշակվեն համագործակցության հարցեր, մայիսի 13-ից 17-ը հիմնական ուսումնական վարժանքները կանցկացվեն Արեւմտյան Էստոնիայում, ներառյալ՝ կղզիները։

Վարժանքներին կներգրավվեն շուրջ 14 հազար մասնակիցներ 15 երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Գերմանիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ Այս տարի առաջին անգամ «Գարնանային փոթորկի» շրջանակում վարժանքներին կներգրավվի նաև տեղի համայնքային բնակչությունը՝ վտանգի իրազեկման բարձրացման համար: Բնակիչները կստանան SMS հաղորդագրություն՝ պատսպարվելու հրահանգներով:

Հիշեցնենք, որ ամռանը Լիտվայում տեղի կունենան երկրի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները՝ ուղղված տարբեր երկրների զինված ուժերի պատրաստմանը և ռազմական արձագանքի ուժեղացմանը՝ Բալթիկ ծովում նավարկության ազատության և անվտանգության ապահովման համար։