COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

ԱՀԿ-ի փորձագետները վերլուծել են 2020-2023 թվականներին COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների գլոբալ տվյալները: Պարզվել է, որ ճնշող մեծամասնությունն «ամեն դեպքում հակաբակտերիալ թերապիա է ստացել», ասված է ԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նման բուժումը ոչ միայն ավելորդ է, այլև վնասակար։ Այն բարձրացրել է բակտերիաների դիմադրողականությունը դեղամիջոցի նկատմամբ։

ԱՀԿ-ի փորձագետները վերլուծել են 65 երկրների 450 հազար հիվանդների տվյալները, որոնք հոսպիտալացվել են կորոնավիրուսային վարակի պատճառով 2020-ից 2023 թվականներին։ Ամբողջ աշխարհի բժիշկներն իրենց բուժման մասին տեղեկատվություն են վերբեռնել COVID-19 գլոբալ կլինիկական տվյալների հաշվետվության հարթակ: Այս տվյալների ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ապրիլի վերջին Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ամենամյա կոնգրեսում։ Հիմնական եզրակացությունն այն է, որ COVID-19 համաճարակի ժամանակ ամբողջ աշխարհում հակաբակտերիալ դեղամիջոցների զգալի չարաշահում է եղել։

Զեկույցի հեղինակները պարզել են, որ բակտերիալ միկրոֆլորա ախտորոշվել է COVID-19-ով հոսպիտալացված մարդկանց միայն 8%-ի մոտ։ Այնուամենայնիվ, շատ բժիշկներ «ամեն դեպքում» հակաբիոտիկներ են նշանակել հիվանդներին, որոնք անհարկի են եղել. միջինը 4 հիվանդից 3-ը ստացել է այդ դեղերը (մոտ 75%): Դեղատոմսերի հաճախականությունը տատանվել է ըստ տարածաշրջանի՝ Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դեպքերի 33%-ից մինչև 83%՝ Արևելյան Միջերկրական ծովում և Աֆրիկայում:

Առավել հաճախ՝ դեպքերի 81%-ում, հակաբիոտիկներ են նշանակվել ծանր կորոնավիրուսային վարակով և ծանր վիճակում գտնվող հիվանդներին։ Աֆրիկյան տարածաշրջանում թեթև և միջին ծանրության COVID-19-ով հիվանդների համար ավելի հաճախ հակաբիոտիկներ են նշանակվել (դեպքերի 79%)։ ԱՀԿ փորձագետներն ընդգծել են, որ հակաբիոտիկների նշանակումը չի բարելավում COVID-19-ով հիվանդների կլինիկական արդյունքը։ Միաժամանակ, դրանց օգտագործումը մեծացրել է աշխարհում հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման հավանականությունը։