«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել «Այ Էմ Ար» մարքեթինգային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պետրոս Պետոյանը՝ փոխարինելով երեկ պաշտոնից ազատված Սամվել Ղուկասյանին։ 

Պետրոս Պետոյանը մեկ ամիս առաջ նշանակվել էր Երևանի քաղաքապետի խորհրդական, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նրա նշանակման շուրջ քննարկումներ սկսվել էին ավելի վաղ։ Factor TV-ն այս մասին հայտնել էր փետրվարին։ Ինչո՞ւ է քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել Կենտրոնի թաղապետի պաշտոնը վստահել պետական կառավարման համակարգում փորձ չունեցող Պետոյանին՝ հետաքրքվեցինք նորանշանակ թաղապետից։

«Հաշվի առնելով իմ ստացած լավ կրթությունը, փորձը, գիտելիքները, կառավարչական հմտությունները, այն, որ ես 18 տարի ընկերություն եմ ղեկավարում, որը զբաղվում է մարքեթինգային հետազոտություններով և շատ լավ հասկանում է մարդկանց կարիքներն ու խնդիրները՝ ինձ թվում է՝ դրանք են եղել նշանակման պատճառները»,- ասաց Պետոյանը։

Պետոյանի հիմնադրած «Այ Էմ Ար» ընկերության հավատարմագրային կառավարիչը պետական կառույցներին հիմնականում առանց մրցույթի ծառայություններ մատուցող «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը տարիներ շարունակ եղել է Երևանի քաղաքապետարանի ֆավորիտներից, որի հետ բազմամիլիոնանանոց պայմանագրեր են կնքվել։ 2023-ին էլ արգելանք է դրվել ընկերության վրա և հօգուտ քաղաքապետարանի բռնագանձվել է 107 հազար 627 դրամ։

««Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ–ի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանն իմ ընկերն է, բայց ես կապ չունեմ այդ  ընկերության հետ։ Ես իմ ընկերության՝ «Այ Էմ Ար»-ի կառավարումն եմ հանձնել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ–ին»,- ընդգծեց նորանշանակ թաղապետը։

Ուշագրավ է, որ «Այ Էմ Ար» մարքեթինգային ընկերությունը հիմնադրվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հիմնադրումից ընդամենը երկու ամիս անց։ Պետրոս Պետոյանն ասաց՝ քաղաքապետարանի հետ հաճախ համագործակցող իր ընկերը՝ Ռուդիկ Տեր-Գալստյանը, կապ չունի իր նշանակման հետ։

Պետոյանը, սակայն, չհերքեց, որ մտերիմ է Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու հետ․ «Եղել է գործնական շփում և ընդհանուր ինչ-որ վայրերում, որտեղ ես ցույց եմ տվել իմ բոլոր հատկանիշները, ու այդպես ստացել եմ առաջարկ հենց Տիգրան Ավինյանից»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

Պետրոս Պետոյանի խոսքով՝ իր նշանակման համար որևէ մեկը չի միջնորդել, ինքն առաջարկի շուրջ երկար մտածել և, ի վերջո, համաձայնել է։

Արփի Հակոբյան