Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ
Քաղաքականություն
02.05.2024 | 18:24Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ հրեական պետության կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ըստ հրապարակման՝ Բոգոտայում Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում Պետրոն նշել է, որ եթե Պաղեստինի ժողովուրդը կործանվի, կկորչի նաև ամբողջ մարդկությունը: Նա հավելել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։
Կոլումբիայի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, որ դիվանագիտական անձնակազմը կվերադառնա հայրենիք՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։
Իսրայելի իշխանությունները խստորեն դատապարտել են Կոլումբիայի նախագահի հայտարարությունները։